Լուրեր

Հունան Պողոսյանը թեև թվում էր, որ փորձառու էր, որպես հին օպերատիվնիկ․ Սարոյան

07.05.2025

 ՀՀԿ խորհրդի անդամ Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
 «Մամուլում կարդացի, որ Ոստիկանության նախկին պետի տեղակալ, այնուհետև 2018-2020թթ. Սյունքի նախկին մարզպետ Հունան Պողոսյանին հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն, քանի որ նրան պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն։ 
 
Թե ինչով կավարտվի այդ ուսումնասիրությունը, կբռնագանձեն որևէ գույք, թե ոչ, այստեղ կարևորն արդեն այդ չէ։ 
 
Շատ հետաքրքրական է, որ Հունան Պողոսյանը թեև թվում էր, որ փորձառու էր, որպես հին օպերատիվնիկ, պետք է որ սրանց լավ ճանաչեր, բայց ի զարմանս բոլորի, սրանց հանձնողակական կառավարության մաս կազմեց՝ ստանձնելով Սյունիքի մարզպետի պաշտոնը, իսկ հիմա եկել է «պարտքը» տալու ժամանակը»։

← Վերադառնալ ցուցակին