Լուրեր

«Այս պահին ՀՀԿ-ի օրակարգում իշխանափոխության հարցն է». Շարմազանով

29.05.2025

 Այսօր «ArmLur.am»-ը զրուցել է ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահի տեղակալ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի հետ։ Հարցին, թե արդյոք 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին Հանրապետական կուսակցությունը պատրաստվում է մասնակցել, նա պատասխանեց․

 

«Այս պահին ՀՀԿ-ի օրակարգում իշխանափոխության հարց է, ընտրություններին դեռ մի ամբողջ տարի կա, և դեռ վաղ է խոսել այդ մասին՝ ի՞նչու, որովհետև Նիկոլ Փաշինյանը քանի դեռ իշխանության է, ամեն շաբաթ, ամեն ամիս կարող է նորանոր զիջումների և կորուստների բերել նրա կառավարումը։

 

2026 թվականի ընտրությունների մասին խոսողները ավելի լավ կանեն իրենց ուժերը համախմբեն և 2026 թվականի ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանին ճանապարհեն իրենց տուն, որովհետև բոլոր ընդդիմադիր դերակատարները ունեն հստակ կարծիք, և դա բոլոր ընդդիմադիր դերակատարներն են ասել, որ Նիկոլ Փաշինյանի մեկ օր ավել կառավարելը ՀՀ շահերից չի բխում։

 

Այդ դեպքում նստել թախտին և սպասել մեկ տարի հետո ընտրություններին՝ նույն բանն է, որ դիտորդը հանդիսանա Նիկոլ Փաշինյանի կողմից նորանոր զիջումների և կորուստների։ Իսկ 2026 թվականի ընտրությունների մասին՝ ժամանակը կգա, նոր կխոսենք»։

Մարիանա Սարգսյան

armlur.am

← Վերադառնալ ցուցակին