Լուրեր

Դարեր շարունակ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին եղել է մեր ազգային արժեքների, ինքնության և հայ մնալու գլխավոր հենասյունը․ Դանիելյան

30.05.2025

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դարեր շարունակ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին եղել է մեր ազգային արժեքների, ինքնության և հայ մնալու գլխավոր հենասյունը։

Հայ երիտասարդը պետք է միշտ պատրաստ լինի դառնալ Եկեղեցու հենարանը, պաշտպանն ու առաջամարտիկը՝ կանգնելով ամուր և վճռական՝ չարի դեմ ճակատ առ ճակատ՝ ի պաշտպանություն մեր հավատքի ու հոգևոր առաջնորդների»։

← Վերադառնալ ցուցակին