Լուրեր
Գործող կառավարիչն այս փուլում, իր համար մի շատ կարևոր խնդիր է լուծում․ Աբրահամյան
28.06.2025

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Տեսնես գիշերն ինչպես են լուսացրել Մայր Աթոռի դեմ հարձակման գնացած ուժայիններն ու նրանց հրաման իջեցրած հրամանատարները:
Եթե նորմալ են լուսացրել, ապա դեռ տաք են, ոչինչ, հետո մի օր կհասկանան, թե ինչ անպատվություն են բերել իրենց ցեղին, որի դառը պտուղները դեռ եկար են զգալու:
Քաղաքական բարձրագույն իշխանության մասով վաղուց ամեն ինչ պարզ է, իմաստ էլ չկա մեկնաբանելու:
Գործող կառավարիչն այս փուլում, իր համար մի շատ կարևոր խնդիր է լուծում` հնարավորինս շատ մարդու հանցակից/մեղսակից դարձնելու, իսկ որոշները դա գիտակցելով` հանուն փողի, պաշտոնի ու դիրքի, անարժանապատվությունը կուլ տալով «տուն են պահում» »: