Լուրեր
Իսկ թեմայի մյուս առանձնահատկություններն արտացոլված են «Պատիվ ունեմ» խմբակցության` անվստահության գործընթացի վերաբերյալ արտահայտած հայտարարություններում․ Աբրահամյան
28.06.2025

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Թեպետ Շիրակի թեմի առաջնորդն այս պահին մտադիր չէ առաջադրվել վարչապետի պաշտոնում, սակայն գործընթացները նոր թափ են հավաքում և, միգուցե, առաջիկա օրերին մտափոխվի` հիմքում ունենալով մեծ թվով պատգամավորների պատրաստակամությունն ու հասարակական պահանջը:
Ամեն դեպքում ընդդիմադիր խմբակցությունների և անկախ պատգամավորների մոտեցումը` ստեղծված իրավիճակում առաջ շարժվելու ճանապարհն անվստահություն հայտնելու գործընթացի տրամաբանության մեջ դիտարկելն, արդեն կարևոր է:
Իսկ թեմայի մյուս առանձնահատկություններն արտացոլված են «Պատիվ ունեմ» խմբակցության` անվստահության գործընթացի վերաբերյալ արտահայտած հայտարարություններում»: