Լուրեր
Կուզեի տեսնել, թե երկու ՔՊ-ական ոնց են իրար միս ուտում․ Եսայան
03.07.2025

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ինչի՞ եք վրա հասել ու չեք թողնում իրար ծեծեն, երկուսն էլ քպականնիկոլակա՞ն չեն, ինչու եք միջամտում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության երկու պատգամավոր/տեղ-տեղ՝ երեք/, բա թողեք իրար ծեծեն, թե՞ կարծում եք էնքան մաքրամաքուր ԱԺ-ում եք նստած, որ հայհոյելն ու իրար ծեծելը «զապադլո», չտեսնված, չլսված բան է․․․
Ձեզ ծեծելները մոռացա՞ք․․․Իսկ երբ ձեզ են ծեծում, հայհոյում, ձեր վրա շիշ են շպրտում, դրանք ձեզ օգնո՞ւթյան հասնում են, իհարկե՝ ոչ, ուրեմն, էս «ինչ շակալադնի ատնաշենի» էր․․․Կուզեի տեսնել, թե երկու ՔՊ-ական ոնց են իրար միս ուտում, ափսոս, խանգարեցիք, ախր՝ ինչու․․․
Հ․Գ․ Հենց ձեզ հեռացնենք, իմ մաքրամաքուր հայոց լեզվով կգրեմ ու կխոսեմ, առայժմ սա է, դուք այլ լեզու չեք ընկալում․․․»։