Լուրեր

Մի ձեռքով ԵՄ -ից են ուզում կառչել, իսկ մյուսով՝ ձգվում են դեպի Շանհայի կազմակերպություն․ Շարմազանով

03.07.2025

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Առավոտը ԵՄ-ն են գնում,կեսօրին՝ Շանհայի կազմակերպությանն են ուզում անդամակցել,երեկոյան ՝ԵԱՏՄ  իսկ գիշերն էլ «խաղեր են տալիս» թուրք-ադրբեջանական տանդեմի հետ։
Նիկոլական ռեժիմը հերթական «աննախադեպ» լուրն է հայտնել. Հայաստանը Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ դառնալու ցանկություն է հայտնել:
 
Այս որոշումը տրամաբանական կլիներ,եթե ՔՊ-ն Աժ-ում չքվեարկեր ԵՄ մտնելու ցանկություն կոչվող օրինագծի օգտին։
Մի ձեռքով ԵՄ -ից են ուզում կառչել, իսկ մյուսով՝ ձգվում են դեպի Շանհայի կազմակերպություն։
Կողմնորոշվեք վերջապես,որ վեկտորն եք ընտրում,այ տնաշեններ։
Քիչ է մնում Թուրքական պետություների վեհաժողովին էլ անդամակցելու ցանկություն հայտնեք ու ամեն ինչ տեղը կընկնի»։

← Վերադառնալ ցուցակին