Լուրեր
Երբ երկրում իրական հանցագործը դառնում է «դատավոր»․ Եսայան
04.07.2025

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երբ երկրում իրական հանցագործը դառնում է «դատավոր», նշանակում է այդ երկրից իսպառ հեռացել է արդարադատությունը, նշանակում է այդ երկրում չկա դատական համակարգի անկախություն, չկա իրավունքների եւ լիազորությունների տարանջատում։ Տեսեք, թե ոնց է մեծանում քաղբանտարկյալների թիվը, ոնց են աջուձախ բռնում, դատում, փակում։
Նշանակում է այդ երկիրը գլորվում է ճահիճը։ Իրական ընդդիմությունը, իրենց ընդդիմություն հռչակածները, հանուն երկրի, պետականության եւ ազգային արժանապատվության կռվի պատրաստ մարդիկ, որքան արագ սա ընկալեն, ՎԵՐՋԱՊԵՍ ԸՆԿԱԼԵՆ, եւ գործուն քայլերի գնան, այնքան հնարավոր կլինի դուրս գալ այս ճահճից։ Եւ պետք չէ, անճարի պես ձեռքերը այս կամ այն կողմ պարզել եւ SOS գոչել։ Ուրիշներից չի լինելու ոչ մի փրկություն, քո սեփական երկիրը փրկելու համար քեզ ոչ մեկը չի տալու այդքան ձեր սպասած «ԴԱԲՐՈՆ»։
Փրկվողն էլ ենք մենք լինելու, կռվողն եւ հաղթողն էլ։
Թողեք լիրիկան։ Մարդ եղեք, դուք հո գորտ չեք, որ էս ճահճից չեք ուզում դուրս գալ»։