Լուրեր

Պարզվում է` փորձագետ, Հայ-ռուսական համալսարանի դասախոս Կարեն Իգիթյանի մուտքը ՀՀ արգելվել է․ Աբրահամյան

06.07.2025

  ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Պարզվում է` փորձագետ, Հայ-ռուսական համալսարանի դասախոս Կարեն Իգիթյանի մուտքը ՀՀ արգելվել է:
Թեև Իգիթյանը ՌԴ քաղաքացի է, սակայն 2009 թվականից մշտական բնակություն էր հաստատել իր հայրենիքում` Հայաստանում:
Սահմանապահները նրա մուտքն արգելելու հետ կապված որևէ հիմնավորում չեն ներկայացրել, սակայն վստահ եմ, որ դրա հիմքում քաղաքական դրդապատճառներն են` հաշվի առնելով Կարենի հրապարակային դիրքորոշումներն ու իշխանության նկատմամբ ունեցած վերաբերմունքը:
 
Դեռ չեմ խոսում այն մասին, որ մինչև այս պահն իշխանությունը նման ձևով է վարվել աշխարհի տարբեր հատվածներում ապրող հայերի նկատմամբ և արգելել այն մարդկանց մուտքը Հայաստան, որոնց տեսակետները տարբերվում են իշխանության դիրքորոշումներից»:

← Վերադառնալ ցուցակին