Լուրեր
Դավիթ Խաժակյան կոչվող անձին եմ դիմում․ Եսայան
07.07.2025

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Դավիթ Խաժակյան կոչվող անձին եմ դիմում, թեպետ հեչ արժանի չես, որ դիմեմ։ Տղա ջան, Սամվել Կարապետյանի երթի օրը, Սայաթ-Նովա- Նալբանդյան փողոցների խաչմերուկում, Սայաթ-Նովայի վրա ինքս կանգնած էի ընկերուհիներիս հետ, մեկ էլ նկատեցինք քեզ սեւ կաստյում-շալվարով, ու տեսանք, թե մարդիկ ոնց են քեզ ու «լուսավորին» ամոթանք տալիս,բառերով «գզզում», ոնց էին ասում, որ ոչ քո ոչ էլ քո կուսակցության ղեկավարի ընդդիմադիր լինելու չեն հավատում, ասում էին, որ դուք նույնպես նիկոլ եք ու, էլի էս ոգով լիքը բաներ։Ընդ որում, շատ ցիվիլ եւ հանգիստ տոնով, նորմալ դիրքրոշում ունեցող քաղաքացիներ էին։ Դու լեզուդ ջուր առած կանգնել էիր, շշկռված, իսկ մարդիկ քեզ մի լավ պախարակում էին/հուսամ, էս բառի իմաստը հասկանում ես/։ Ու հիմա, մտել ես թախտի տակ եւ ստից բաներ ես տարա՞ծում, ամոթն ի՞նչ է, էդ էլ չունեք։ Հետո, երբ էդ մարդիկ քեզնից զզված հեռացան, մեր կողքով դու էլ անցար, շշկռված ու վախեցած, պլստացիր, անցար։ Հիմա էդ ստերը, որ գնացել ղեկավարիդ պատմել ես,ինքն էլ ձեռքերը շփելով տարածել ա, կարող ա չես պատմել, մեծն էդմոնն ա հորինել, ձեզնից հեռու չի, բա չեք ամա՞չում, բա ինքներդ ձեզ հայելու մեջ նայելիս չեք զզվում․․․Դուք էլ գիտեք տղամարդ եք ու քաղաքական գո՞րծիչ։
Հ․Գ․ Գրածս, նկարագրածս ունի վկաներ եւ մեկ ու երկու մարդ չի, չհամարձակվես հերքել կամ բանավիճել, չեմ պատասխանելու, որովհետեւ դու էս գրածիս էլ արժանի չես, պարզապես ստերդ նյարդանյացրին։Ամոթ ու ամոթ ձեզ»։