Լուրեր
Հիմա այս մարդը բաց պատերազմ է հայտարարել եւ եկեղեցուն եւ հայկականությանը․ Եսայան
08.07.2025

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Պարզ, շատ պարզ իրականություն, ցավալի, վտանգավոր , ամոթալի իրականություն։Գիտեք, ո՞րն է այդ իրականությունը, այն, որ ՀՀ վարչապետի աթոռը օկուպացրածին սիրում, փայփայում , միաժամանկ՝ ծաղրում են օտարները եւ թշնամիները, եւ, ոչ՝ ՀՀ քաղաքացիները եւ հայերն աշխարհում, եւ ինքը՝ սիրում եւ կզում ու շողոքորթում է, կատարում է նրանց բոլոր հրահանգները, գործում է նրանց օգտին, եւ, ոչ՝ ՀՀ քաղաքացիների եւ հայերի՝առհասարակ։ Սա այնքան դաժան իրականություն է, որ մարդիկ պարզապես խճճվել են այս աբսուրդի սարդոստայնում։ Հիմա այս ճ-հայը պատրաստվում է «ազատագրել» Մայր Աթոռը, եւ դա անում է բաց, առանց ձեւականությունների, կասկածի տակ դնելով բուն ԷՋՄԻԱԾՆԻ իրական արժեքը, նշանակությունը, մեծությունը, որը դարեր ի վեր անքննելի, անառարկելի իրականություն է։
Դա նույնն է, ինչ կասկածես Աստծո գոյությանը։
Հիմա այս մարդը բաց պատերազմ է հայտարարել եւ եկեղեցուն եւ հայկականությանը, նույն ժամանակ թշնամիներից եւ օտարներից աղերսում է թղթի մի կտոր, որի վրա գրված լինի «խաղաղություն» եւ, որը կնշանակի համայն հայոց աշխարհի ՀՀ պետականության, քրիստոնյա հայկական աշխարհի, հայ մարդու վերջնական կապիտուլյացիա։ Որովհետեւ այդ չեղած թղթի գինը ամբողջ Հայաստանն է, հայը եւ հայ առաքելական եկեղեցին։ Վերջապես ընկալենք, սա է իրական ահաբեկչությունը, սա է իրական պետականաքանդումը։
Հարց, որը արդեն հինգ տարի, 2020-ի պատերազմից ի վեր հնչեցնում եմ, հնչեցնում են բոլոր ընկալունակ մարդիկ՝ ո՞րքան դեռ պետք է մենք շարունակենք կզած մնալ այս կզածի առաջ, իսկ ո՞ւրէ հայի հետին խելքը, կամ՝ ե՞ղել է այն, առհասարակ։
Եթե դա իր ոստիկանական զավթիչ ուժերին հրահանգի եւ մտնի Մայր Աթոռ, հոգեւորականներին եւ Կաթողիկոսին ձեռնաշղթաներով դուրս հանի եւ ստիպի, որ ոստիկանները թքեն ու ծեծեն, մենք ի՞նչ ենք անելու, նայելո՞ւ ենք դիտորդի կարգավիճակով եւ ստատուսներ ենք գրե՞լու․․․»։