Լուրեր

Դե սրանց համար մարդկային ճակատագրերն ու ողբերգությունը ոչինչ է. Աբրահամյան

12.07.2025

  ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
 «Իշխանությունն արցախցիներին չի թույլատրում խաղաղ երթ անել, նստացույց անել, պալատկա դնել, քնապարկում քնել, բայց պնդում է, որ իրենք որևէ խոչընդոտ չեն հարուցում:
 
Ավելին` քպ-ական կայքը դռոնից լուսանկար է դրել, որով ուզում է ցույց տալ մարդկանց նվազ մասնակցությունն ու վերնագրել` «Ընդդիմության հանրահավաքը` Ազատության հրապարակում»` ձեռի հետ այսօրվա հավաքը վերագրում հավաքական ընդդիմությանը:
Դե սրանց համար մարդկային ճակատագրերն ու ողբերգությունը ոչինչ է, դա վաղուց է հայտնի:
 
Այսինքն` մարդիկ խաղաղ հավաք են անում, որտեղ բարձրաձայնում են իրենց խախտված իրավունքների մասին, հայտարարում, որ կառավարության տապալված սոցիալական քաղաքականության հետևանքով հայտնվել են փողոցում, իսկ իշխանությունը նրանց նախ հավաքական ընդդիմություն է հռչակում, հետո կասի, որ նրանք կապ են ունեցել «Սրբազան պայքարի» հետ, իսկ հետո` ըստ իրավիճակի կամ ճաշակի կձերբակալի կամ նվազագույնը կսպառնա»:

← Վերադառնալ ցուցակին