Լուրեր

Արցախցիների այսօր նախատեսված հանրահավաքը նաև երթի բաղադրիչ է ունեցել, ինչն իշխանությունները մերժել է. Աբրահամյան

12.07.2025

 ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արցախցիների այսօր նախատեսված հանրահավաքը նաև երթի բաղադրիչ է ունեցել, ինչն իշխանությունները մերժել է:

Փաստորեն մեր երկրում արդեն քաղաքացիների խաղաղ երթի իրավունքն է մերժվում ու դեռ չեմ խոսում ոստիկանության` «մարդկանց հետ զրուցելու» ավանդույթի մասին, որն իրականում ճնշման և շանտաժի տարրեր է պարունակում:
 
Լավ է, որ մինչև հիմա ՆԳՆ-ից չեն հայտարարել, որ Մայր Աթոռ զորքով, սպեցնազով զուտ օրհնություն ստանալու համար էին գնացել» :

← Վերադառնալ ցուցակին