Լուրեր

Նման կերպ չի կարելի խաբել ո՛չ ժողովրդին , ո՛չ ընդդիմադիր գործընկերներինին՝ մի տեսակ Նիկոլավարի է ...Անդրեասյան

12.07.2025

 ՀՀԿ ԵԿ փոխնախագահ Աշոտ Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ինչ հետաքրիքր է ամեն ինչ։

Քաղաքական դաշտում ընդդիմադիր ուժը ՝ «Հայաստան դաշինքը» կամ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները, ոնց կուզեք անվանեք, ոչինչ չեն անում նիկոլ փաշինյանի դեմ նույնիսկ այն ժամանակ, երբ կալանավորում և անձեռնմխելիությունից զրկում են  իրենց ֆրակցիայի պատգամավորներին, երբ նրանց ծեծում են , ինչ ասես անում են, փոխարենը նրանք մի երգ գիտեն ՝ ՀՀԿ-ն և Սերժ Սարգսյանը։
Նման ընդդիմադիր քաղաքական ուժը չի կարող ընդդիմության մեջ լինել առաջատար , նույնիսկ չի կարող ընդդիմադիր համարվել։
Հետաքրիր է ինձ , որպես հանրապետական , ինչու՞ չեք միանում իմպիչմենտի գործընթացին , երբ հալածում են Ձեր պատգամավորներին և նրանց ինչ ասես ասում են , ինչպես ասես վարվում են նրանց հետ:
 
Ես գիտեմ ինչի չեք միանում, Ձեր խնդիրը Նիկոլից ազատվելը չի , Ձեր խնդիրը այն է , որ միայն դուք լինեք նիկոլի փոխարեն։
Ձեր խնդիրը ՀՀԿ-ին և Սերժ Սարգսյանին հնարավորինս նիկոլի հետ կապելն է , որպեսզի նորից «կրեք» 2026 թվականի ընտրությունները , էնպես ինչպես կրեցիք 2021-ին։
Նման կերպ չի կարելի խաբել ո՛չ ժողովրդին , ո՛չ ընդդիմադիր գործընկերներինին՝ մի տեսակ Նիկոլավարի է ...»։

← Վերադառնալ ցուցակին