Լուրեր

Փաշինյանն ամեն գնով փորձում է թաղել այն ամենը, ինչը կապված է Արցախի հետ. Աբրահամյան

15.07.2025

 ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հատկապես վերջին օրերին արցախցիների նկատմամբ իշխանության դրսևորած պահվածքը` ապօրինություններից մինչև անհարգալից վերաբերմունք, ունի մեկ պատճառ, որի անունն է Նիկոլ Փաշինյան:

Փաշինյանն ամեն գնով փորձում է թաղել այն ամենը, ինչը կապված է Արցախի հետ, դրանով փորձելով և´ հանձնումը մոռացության տալ, և´ գոհացնել թուրք-ադրբեջանական տանդեմին:
 
ՔՊ-ն իր վերարտադրությունն ապահովելու հարցում արտաքին կոնսեսուսի վրա է աշխատում, որտեղ առանցքային դեր է վերապահված Թուրքիային, ու այս ճանապարհին ցանկացած դիմադրություն կամ դրա փորձ կոշտ ճնշվելու է»:

← Վերադառնալ ցուցակին