Լուրեր

Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա․ Շարմազանով

15.07.2025

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։
2022-ի հոկտեմբերի 6-ին Մակրոնը ողջունեց Փաշինյանի կողմից Արցախի ճանաչումն Ադրբեջանի մաս։
 
Դրա արդյունքում 2022-ի դեկտեմբերից  Ադրբեջանը բլոկադայի ենթարկեց Արցախը։
Իսկ վերջնարդյունքում ՝Արցախը 2023-ի սեպտեմբեր-հոկտեմբերին հայաթափվեց։
Հիմա էլ Մակրոնը հայտարարում է.«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի` հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել»։
Ի՞նչ նոր էջ…
Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման»:

← Վերադառնալ ցուցակին