Լուրեր
Շատ շնորհակալ եմ, սիրելի լրագրողներ․ Եսայան
16.07.2025

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Որեւէ պաշտոնյա, առավել եւս որեւէ երկրի վարչապետի աթոռին նստած որեւէ մեկը պետք է, որ ամոթից եւ նվաստացումից գետինը մտներ, երբ իրեն իր իսկ հրավիրած մամլո ասուլիսի ընթացքում լրագրողները ուղղեին այնպիսի հարցեր, ինչպես դա արեցին այսօր արդի հայ լրագրության պրոֆեսիոնալները։
Հարցերը ինքնին, արդեն պատասխան էին։
Հարցերը արդեն վերաբերմունք էին։
Հարցերը արդեն գնահատական էին։
Անգամ, երբ լրագրողներից յուրաքանչյուրը հարցերի ձեւակերպումը կատարում էր այնպես, որ տեղավորվի էթիկայի, լրագրողական չափորոշիչների եւ սառնասրտության տիրույթում։
Անգամ այսպես արհեստավարժ ձեւակերպված հարցերը խիստ համահունչ էին այն վիճակին, որի մեջ երկրին է, համահունչ էին այն փաստերին, որոնց մասին էին դրանք եւ համահունչ էին այն մթնոլորտին, որում հայտնվել է ամբողջ երկիրը իր բոլոր համակարգերով։
Կրկին, ուզում եմ նկատել , որ այդ մարդու ասուլիսը, որքան էլ ինքը փորձեց անբռնազբոս երեւալ, որքան էլ փորձեց ինքն իրեն գերազանցել իր ստերով եւ մանիպուլյատիվ կեցվածքով,որքան էլ փորձեց պարտված չերեւալ իր պարտության եւ ամոթի մեջ, կրկին եղավ թիվ մեկ եւ միակ պարտված, կրկին պարտվեց լրագրողներին, չորրորդ իշխանությանը․ արդեն որերորդ անգամ։
Շատ շնորհակալ եմ, սիրելի լրագրողներ, դուք կրկին մնացիք բարձր եւ պրոֆեսիոնալ։
Մեծագույն հաճույքով լսեցի ձեր հարցերը, եւս մեկ վարպետության դաս տվեցիք։
Ներեցեք, որ բոլորիդ չեմ նշել, կնշեմ շուտով․․․»։