Լուրեր
Կարճ ասած, կառավարությունը փորձում է խլել արցախցիների հավաքատեղի և պետական ինստիտուտների տեղակայման վայրի կարգավիճակ ունեցող շենքը. Աբրահամյան
16.07.2025

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իշխանությունը Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա բանակցությունների համատեքստում նվերի տեսքով հերթական զիջումն է նախատեսել:
Գլխավոր դատախազությունը Կադաստրի կոմիտեի դեմ հայց է ներկայացրել վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևանում ԼՂ կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Խոսքը Արաբկիր համայնք, Ն. Զարյան փողոց թիվ 17Ա հասցեում գտնվող` ԼՂՀ ներկայացուցչության շենքի, սեփականության իրավունքի պետական գրանցումը անվավեր ճանաչելու մասին է:
Կարճ ասած, կառավարությունը փորձում է խլել արցախցիների հավաքատեղի և պետական ինստիտուտների տեղակայման վայրի կարգավիճակ ունեցող շենքը` ուղերձ հղելով ադրբեջանցիներին, որ վճռական է Արցախի էջը փակելու և ցանկացած դիմադրություն կոտրելու հարցում»: