Լուրեր

Թուրքիայի նպատակը ՀՀ մտնող փողը ենթակառուցվածքների, մարդկանց վրա ազդեցության և որպես վերջնահետևանք` քաղաքական վերահսկողության վերածելն է. Աբրահամյան

16.07.2025

 ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Կառավարությունը միջանցքային տրամաբանությամբ կոմունիկացիայի հարցում հույսը դրել է այն բանի վրա, որ հնարավոր կլինի մարդկանց համոզել, որ երկիր փող կմտնի ու բոլորը դրա բարիքներից կօգտվեն:
Թուրքիայի նպատակը ՀՀ մտնող փողը ենթակառուցվածքների, մարդկանց վրա ազդեցության և որպես վերջնահետևանք` քաղաքական վերահսկողության վերածելն է:
 
Այդ ուղին տարբեր երկրների համար տարբեր նշանակություն ունի` ամբիցիաներից մինչև աշխարհաքաղաքական, որտեղ յուրաքանչյուրը փորձում է իրենը պոկել, իսկ Հայաստանը դիտորդի կարգավիճակով հետևում է, թե ինչ կանեն իր հետ ու ինչ «կռճոներ» կշպրտեն»:

← Վերադառնալ ցուցակին