Լուրեր

Ձեր մոլուցքն այնքան անամոթ ու կանխատեսելի է, որ մարդիկ արդեն գիտեն ժամանակացույցով․ Գրիգորյան

16.07.2025

 ՀՀԿ խորհրդի անդամ Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
 «Չգիտենք, որտեղից եք ստանում ռոճիկները՝ թիվիների գրասենյակներից, շորի խանութից, հյուրանոցի օֆիսից, թե Իսակովի պողոտայի մոտակայքերից, բայց մի բան հաստատ է․ ձեզ ճիշտ բարբաջելու համար keyword տվողները էդ հասցեներում շատ են լինում: Նույն ձեռքով գրված մտքերը ու նույն нудный տրամաբանությամբ եթերները ձեզ բացահայտում են պատվերի կատարմանն անցնելու պահից։ Ձեր խոսքի «համարձակությունը» միշտ ուղղված է Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության դեմ, իսկ երբ պետք է խոսել երկրի իրական խնդիրների մասին՝ պոդստանցիան վթարի մեջ է, և կարգավորվում է երբ խոսելու դաբռո կա։
 
Ի դեպ, այս ամենի առաջամարտիկները Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներ, քաղաքական խոսափողներ Բորիս Մուրազին ու Միհրդատ Մադաթյանն են, հենց նրանց է հանձնարարված և խրախուսած բարբաջներ բաց թողնել ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի և նրա թիմակիցների հասցեին։ Իրականում մենք գործ ունենք մի խումբ մաշված, երկրորդական մակարդակի մանիպուլյանտների հետ, որոնց գոյության իմաստը մեկն է՝
Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին քննադատել ցանկացած թեմայով, անկախ իրավիճակից, անկախ երկրում առկա կատաստրոֆիկ իրավիճակից:
Հիմա էլ Արմեն Աշոտյանի թեման է՝ իբր թե նստելը հերոսություն չէ։
Ո՞վ էր ասում, որ նստելն ինքնանպատակ հերոսություն է։ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է, որովհետև բանտարկվել է քաղաքական համոզմունքի ու գաղափարական դիրքորոշման համար։ Արմեն Աշոտյանը բանտարկվել է կապիտուլյանտի ուղիղ հրամանով և մնում է բանտարկված առ այսօր կրկին կապիտուլյանտի անձնական հրամանով:
 
Բայց ձեզ համար, պարզվում է, դա ոչ միայն հերոսություն չէ, այլ ընդհանրապես արժանապատվության չափանիշ չէ։ Դուք չեք տեսնում քաղաքական հալածանքը, որովհետև ձեր արածն էլ դրան է մոտ՝ միայն ուրիշ, ավելի անշառ ձեր համար մեթոդով։
Երբ հյուրանոցի օֆիսից հրաման է իջնում Հանրապետականի ինչ-որ ներկայացուցչի վրա գրոհ կազմակերպել՝ ֆեյսբուքյան գրչի սարդերը նորից սկսում են շատ ակտիվ շարժվել։ Ուշ-ուշ, բայց կայուն գրաֆիկով։ Ասես սիստեմը միայն մի ուղղությամբ է աշխատում՝ «Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի դեմ» վերնագրով։ Լուրջ, էդ ի՞նչ եք՝ RSS պրոպագանդայի սքրիպտ ունե՞ք, որ սաղ ՀՀԿ-ից կապված բաներն ավտոմատ ֆիքսում եք, հետո նստում ձեր կարճ ուղեղով մի ՀՈՌԻ վերլուծություն ձոնում:
 
Ձեր մոլուցքն այնքան անամոթ ու կանխատեսելի է, որ մարդիկ արդեն գիտեն ժամանակացույցով՝ երբ պիտի հերթական «քննադատությունը» դուրս տաք։
Համարձակությու՞ն։ Մոռացեք։ Ոչ թե համարձակություն է, այլ կետ գծիկով սարքած պատվեր։ Էդպես ոչ թե ընդդիմության մաս եք, այլ՝ դեղին արտաբյուջետային լրատվամիջոց։
Իսկ ամենազավեշտալին այն է, որ էն աստիճանի շփոթված եք, ինքնաբավ ու կուշտ, որ  ինքնախաբեության մեջ ընկած վիճակն էլ ձեզ չի անհանգստացնում, քանի-որ դուք չեք էլ նկատում դա:
 
Միգուցե էս դեբիլիզմի բուժման տարբերակներ փորձենք՞ օրինակ՝ բակենբարդները ուղիղ եթերում նորից աճեցնելուց սկսե՞նք, սենց ինչ-որ Day 1 Day 2 ու տենց շարունակ։ Ո՞վ իմանա՝ գուցե դրա հետ ուղեղն էլ մի քիչ կարգավորվի, ու մոնետիզացիան որ միացրած լինի գոնե փող կկաթա, սրտներդ կհովանա»:

← Վերադառնալ ցուցակին