Լուրեր
«Առավոտ» թերթի նկատմամբ իշխանության դրսևորած վարքը, հավաքական առումով, մամուլի նկատմամբ քինախնդրության և ազատ խոսքի նկատմամբ անարգման դրսևորում է. Աբրահամյան
01.08.2025

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
« «Առավոտ» թերթի նկատմամբ իշխանության դրսևորած վարքը, հավաքական առումով, մամուլի նկատմամբ քինախնդրության և ազատ խոսքի նկատմամբ անարգման դրսևորում է:
3 տասնամյակ, բոլոր իշխանություններն էլ ԶԼՄ-ների հետ տարբեր որակի և բարդության հարաբերություններ են ունեցել, սակայն գործող կառավարչի վերաբերմունքը, այն էլ` որպես նախկին լրագրող, պարզապես նողկալի է:
Տարբեր առիթներով և անառիթ մամուլի ազատությունից և դրա կարևոր դերից բարձրագոչ հայտարարություն անողները Մամուլի շենքը «մաքրում» են մամուլից, որի հիմքում ազատ խոսքի նկատմամբ ունեցած ատելությունն ու ներքին վախերն է»: