Լուրեր

Հեռու չէ այն օրը, երբ ադրբեջանցիները մեզ` հայերիս, կվերագրեն արցախցիների շրջափակումն ու սեպտեմբերյան գործողությունները․ Աբրահամյան

01.08.2025

 ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Ադրբեջանում տեղի ունեցող կեղծ դատավարությունների ժամանակ Հայաստանին է վերագրվում նաև 2016 և 2020 թթ.-ի մարտական գործողությունների նախաձեռնումն ու խաղաղ բնակավայրերի հրետակոծությունը:
 
Հեռու չէ այն օրը, երբ ադրբեջանցիները մեզ` հայերիս, կվերագրեն արցախցիների շրջափակումն ու սեպտեմբերյան գործողությունները, որովհետև մի կողմից Ադրբեջանն իր պետական մեքենան ամբողջովին ծառայեցնում է հայերի դեմ ծավալային գրոհներին, իսկ փաշինյանական իշխանությունը նախընտրում է լռել ու դրանով սպահովել ադրբեջանցիների սահուն առավելությունը:
 
Արցախի ու Հայաստանի դեմ ռազմական հանցագործություն գործած ահաբեկչական պետությունը` Ադրբեջանը, դիրքավորվում է որպես կառուցողական երկիր, իսկ տարածքային, մարդկային ու դիրքային հսկայական կորուստներ ունեցած հայերիս վերածում է ագրեսորի, հանցագործի ու դա անում է հայաստանյան իշխանությունների լուռ համաձայնության ներքո»:

← Վերադառնալ ցուցակին