Լուրեր

Երևանում անոմալ շոգը միայն կլիմայական ճգնաժամի հետևանք չէ․ Դանիելյան

03.08.2025

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Երևանում անոմալ շոգը միայն կլիմայական ճգնաժամի հետևանք չէ, այլ նաև՝ քաղաքային իշխանության վարչական ձախողման արդյունք։ Տիգրան Ավինյանի ղեկավարած քաղաքապետարանը հետևողականորեն անտեսել է բնապահպանական հիմնարար սկզբունքները՝
 զանգվածաբար հատել է ծառեր,
 նվազեցրել է կանաչ գոտիները,
 նախընտրել է քար և ասֆալտ՝ ստվերի և թթվածնի փոխարեն։
Քաղաքը դարձել է ջերմաբաշխման բաց համակարգ՝ առանց ստվեր, խոնավություն և շնչառական միջավայր ապահովող տարրերի։ Այսօր դրա գինը վճարում է քաղաքացին՝ հարկերով, առողջությամբ և կենսամակարդակով։
 
     Ի՞նչ պետք է արվի
 1. Վերականգնել ծառային ֆոնդը՝ լայնածավալ տնկումներով։
 2. Կիրառել միկրո-կլիմայական լուծումներ՝ ցայտաղբյուրներ, ստվերային կառույցներ, «սառը տանիքներ»։
 3. Կանաչապատումն ընդգրկել որպես առաջնահերթություն բյուջետային և շինարարական քաղաքականության մեջ։
Երևանը պետք է զարգանա ոչ թե քարով, այլ՝ կյանքով։
Քաղաքային կառավարումը պարտավոր է պաշտպանել ոչ թե բետոնը, այլ քաղաքացուն» ։
 
Հնարավոր է սա 1 անձ և տեքստ, որում ասվում է «Gagik Surenyan 214.. 21 4. สานัก 15:50 ruup Enlwanlu +41 นนททดินนนั ς: 3,5 Tblc. 672 KommeHTapиR»-ը նկարն է

← Վերադառնալ ցուցակին