Լուրեր
Արմեն Աշոտյանի աշխատասենյակի դռները բացվեցին ավելի քան երկու տարի փակ լինելուց հետո․ Դանիելյան
04.08.2025

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արմեն Աշոտյանի աշխատասենյակի դռները բացվեցին ավելի քան երկու տարի փակ լինելուց հետո։
Շնորհակալություն ենք հայտնում Արմենի հարաբերական ազատության գործընթացում մասնակցություն ունեցած բոլոր շահագրգիռ կողմերին՝ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, անհատներին, ինչպես նաև մեզ աջակցող հազարավոր հայերին՝ Հայաստանում, սփյուռքում և արտերկրի տարբեր համայնքներում։Ազատություն բոլոր քաղաքական բանտարկյալներին ՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից» ։