Լուրեր
Բարի գալուստ պանթյուրքիզմի ժամանակաշրջան․ Հովասափյան
09.08.2025

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլի խաղաղություն մուրալու գործընթացն ամբողջովին տեղավորվում է Հաջիևի հրապարակած տեքստի տրամաբանության մեջ:
Վերջինս հպարտորեն գրել է, թե՝ «Իլհամ Ալիևը հաղթեց պատերազմում, հիմա հաղթում է նաև խաղաղության մեջ»։
Ադրբեջանական հռետորաբանությունը երբեք չի փոխվելու, ինչքան էլ խմբակային կոշիկ լիզեք: Բարի գալուստ պանթյուրքիզմի ժամանակաշրջան»: