Լուրեր
ՔՊ-ական «նախարարական» խունտայի ներկայացուցիչները, խաղաղության լոզունգներով կրկին ասպարեզ իջան․ Զաքարյան
09.08.2025

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՔՊ-ական «նախարարական» խունտայի ներկայացուցիչները, խաղաղության լոզունգներով կրկին ասպարեզ իջան, որպեսզի փափուկ բարձ դնեն ու նոր դամոկլյան սուր կախեն Հայաստանի ու հայ ժողովրդի գլխին:
Հանուն խաղաղության՝ իշխանափոխություն արին:
Չեղավ խաղաղություն:
Հանուն խաղաղության՝ 5000-ից ավելի երիտասարդ կյանքեր զոհեցին ու Արցախի մեծ մասը հանձնեցին: Չեղավ խաղաղություն:
Հանուն խաղաղության՝ ՀՀ որոշ տարածքներ թողեցին օկուպացիայի տակ:
Չեղավ խաղաղություն:
Հանուն խաղաղության՝ ամբողջ Արցախը նվիրեցին թշնամուն:
Չեղավ խաղաղություն:
Հանուն խաղաղության՝ ՀՀ տարածքներից հողեր ու ռազմավարական բարձունքներ տալով ՝ «սահմանազատում» սկսեցին: Չեղավ խաղաղություն:
Հանուն խաղաղության Բաքվի բանտերում ապօրինի գերության ուղարկեցին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
Չեղավ խաղաղություն:
Հանուն խաղաղության՝ ձերբակալել և կալանավորել են բազմաթիվ ընդդիմադիր գործիչների:
Չեղավ խաղաղություն:
Հանուն խաղաղության՝ Սյունիքով անցնող ճանապարհները ծառայեցվելու են թուրանական աշխարհի շահերին, իսկ արցախյան հարցը և արցախահայերի վերադարձի իրավունքը վերջնականապես թաղելու են ԵԱՀԿ ՄԽ-ից հրաժարվելով:
Խաղաղություն չի լինելու:
Հանուն խաղաղության՝ փոխելու են սահմանադրությունը՝ հայ ժողովրդին դարձնելով անդեմ, անինքնասեր ու անհայրենիք զանգված:
Խաղաղությունը միևնուն է չի գալու:
Փոխարենը՝ որոշ ժամանակ հետո լինենու է մասշտաբային բախում Հարավային Կովկասում:
Ամենաշատը ես եմ ցանկանում խաղաղություն: Կարող էի որևէ գրառում չանել, որովհետև մինչ այժմ բազմիցս զգուշացրել ենք նախապես և ցավոք իրականություն է դարձել: Իրականություն է դարձել ոչ թե, որ խելացի ենք, այլ, որ գործող կառավարիչներն են շատ ապազգային ու դավադիր:
Մի խաբեք մեր միամիտ ու խաղաղասեր ժողովրդին: Հերիք է խաբելով նրա լավագույն զավակների նվիրումն ու հազարամյա հայրենիքը ծառայեցնեք ձեր ապազգային իշխանության տխրահռչակ գոյությանը:
Հ.Գ.
Ոչ մի տարբերություն չկա ԱՄՆ հարգարժան նախագահ Դոնալդ Թրամփի և երջանկահիշատակ նախագահ Վուդրո Վիլսոնի գլոբալ առաքելությունների միջև: Նրանց ցանկությունները հայ ժողովրդի հանդեպ կարծում եմ անկեղծ ու բարի էին: Ուզում եմ հավատալ, որ բարի են նաև այսօր, բայց...
Երևի հասկանում եք ինչ եմ ասում» :