Լուրեր
Այսօր ապօրինի ազատազրկման մեջ գտնվող գնդապետ Միհրան Մախսուդյանի ծննդյան օրն է. Աբրահամյան
19.08.2025

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր ապօրինի ազատազրկման մեջ գտնվող գնդապետ Միհրան Մախսուդյանի ծննդյան օրն է:
Ինչպես շատ քաղբանտարկյալներ, Մախսուդյանն էլ, ստիպված է ծննդյան օրը նշել ընտանիքից, հարազատներից հեռու` ճաղերի հետևում:
Մախսուդյանն այն զինվորականներից է, ով հստակ տեսնելով բանակին ու երկրին հասցվող հարվածները, ամեն ինչ մի կողմ դրեց ու դիմադրեց:
Գնդապետ Մախսուդյանն այսօր նստած է, որովհետև իր բողոքի ձայնն է բարձրացրել իշխող ռեժիմի անօրինականությունների և պարտվողական քաղաքականության դեմ, դուրս եկել փողոց ու պայքարել:
Ազատությո՛ւն Միհրան Մախսուդյանին և բոլոր քաղբանտարկյալներին»: