Լուրեր

Մեր քաղաքացիներին մեծ հիշողության ճիգ հարկավոր չէ․ Խաչատրյան

21.08.2025

 ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Առաջիկա ընտրություններում Փաշինյանը փորձելու է մարդկանց կանգնեցնել «խաղաղություն կամ ոչ խաղաղություն» կեղծ դիլեմայի առաջ։ Սա լինելու է նրա հիմնական քարոզչական բանալիներից ու հասարակության հոգեբանության վրա խաղալու հերթական փորձերից մեկը։ 

Ազդելու՞ է մարդկանց վրա նմանատիպ քարոզը, գուցե՝ այո, բայց էդ էժանագին մանիպուլացիայի հակառակ կողմում մարդիկ պարտավոր են տեսնել սրա կառավարման 7-8 տարիները՝ աղետալի վիճակ, Արցախի կորուստ, հազարավոր զոհեր, Հայաստանի տարածքային զիջումներ, պետության համակարգային թուլացում և այլն...էսօր էլ Հայաստանը խոշոր ուժերի ձեռքում դարձել է կազինո, որտեղ սակարկվում են մեր անվտանգությունը, ապագան ու ինքնիշխանությունը։
Մեր  քաղաքացիներին մեծ հիշողության ճիգ հարկավոր չէ, որպեսզի չխճճվեն կամ չերկմտեն․ նորից եմ կրկնում՝ հերիք  է պարզապես հետ նայել վերջին տարիներին և տեսնել էն կատաստրոֆիկ հետևանքները, որ հենց էս  իշխանությունն է բերել մեր գլխին...մնացածը լոլոներ են...»։

← Վերադառնալ ցուցակին