Լուրեր

Այսօրվա առավոտվա գերդոզավորումից հետո մի քանի դիտարկում անեմ․ Հովասափյան

21.08.2025

 ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեսյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօրվա առավոտվա գերդոզավորումից հետո մի քանի դիտարկում անեմ: 

Եկեք հասկանանք, թե հոգեբանությունում ինչպե՞ս է բնորոշվում այն մարդկանց  հոգեվիճակը, որի առկայության դեպքում հնարավոր է դառնում, որպեսզի մեկ սուբյեկտը նույն մարդուն պարբերաբար  խաբի։
 
Հիմա ավելի պարզ բացատրեմ․  մարդկանց խաբում են, և որոշ ժամանակ անց նրանք  համոզվում են, որ իրենց խաբել են, բայց շարունակում են լսել նույն խաբեբաներին, և կրկին հավատում են, կամ փորձում են հավատալ։ Հետո՝ կրկին խաբվում են, բայց շարունակում են լսել և հավատալ։ Հետո՝ դարձյալ խաբվում են, և կրկին՝ լսում, հավատում ու վստահում են, և այդպես անընդհատ…
 
Հ․Գ․ Ցավն այն է, որ լսում են՝ քաջ գիտակցելով, որ ինչ լսում են՝ լկտի սուտ է»։

← Վերադառնալ ցուցակին