Լուրեր

Այս աշնանը «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցը սկսում է նոր հոսք․ Դերզյան

22.08.2025

 ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Արդեն երկար տարիներ Հայաստանում գործում է «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցը, որի դռները միշտ բաց են եղել բոլոր հայրենասեր մարդկանց առաջ՝ անկախ նրանց քաղաքական համոզմունքներից։ Մեր նպատակը երբեք չի եղել կրթել միայն համախոհներին, կուսակցականներին․ մեզ համար կարևոր է, որ բազմակարծությունը ծառայի հայրենիքին։
Մեր դպրոցում դասավանդել են և ուսանել մարդիկ, ովքեր երբեմն չեն կիսել մեր դիրքորոշումները, բայց մեզ համար գերագույն արժեքը պետությունն է, հայրենիքը։ Ազգային արժեքները, մշակույթը, ինքնությունը և ինքնիշխանության պահպանումը եղել և մնում են մեր աշխատանքի հիմքը։
 
Այս աշնանը «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցը սկսում է նոր հոսք, և մենք հրավիրում ենք բոլոր երիտասարդներին։ Մեզ համար ամենակարևորը հայրենիքն է, գիտելիքը և ապագան։ Մենք երբեք չենք զրկել ու չենք զրկելու որևէ ուսանողի կրթվելու հնարավորությունից, որովհետև մենք Հայաստանի խորհրդարանի ամառային դպրոցը չենք։ Մենք երբեք չենք եղել անձնական շահերի դամոկլյան սուր կախող մեր ուսանողների գլխին։
Ընդունելության մանրամասները շուտով…» ։

← Վերադառնալ ցուցակին