Լուրեր

5 տարի առաջ, փաստաթղթում Ադրբեջանը պարտաճանաչ ամրագրեց իր առաջնահերթությունները․ Աբրահամյան

23.08.2025

 ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
 «Վաշինգոտնյան պայմանավորվածությունների և իշխանության խոստացած խաղաղության տեքստերը մի պահ վերադարձնում են ոչ այդքան հեռավոր 2020/2021 թվականների ցիկլ, երբ Մոսկվայի միջնորդությամբ եռակողմ փաստաթուղթ եղավ, իսկ թե ինչ եղավ դրա ճակատագիրը` բոլորը գիտեն:
 
5 տարի առաջ, փաստաթղթում Ադրբեջանը պարտաճանաչ ամրագրեց իր առաջնահերթությունները, ավելին` սեղմ ժամկետ սահմանեց դրա կատարման համար, իսկ իրենը ստանալուց հետո աղբամանը նետեց այդ փաստաթուղթը, ապա ագրեսիայի դիմեց ՀՀ-ի դեմ, իսկ Արցախն ամբողջովին օկուպացրեց:
Վաշինգտոնյան պայմանավորվածությունները իրավական և քաղաքական ամրագրումներ արեցին ադրբեջանական օրակարգի մասով, իսկ Հայաստանին թողեցին կեղծ ժպիտներ, հույզեր և լավ օրերի խոստումներ»:

← Վերադառնալ ցուցակին