Լուրեր

Աշխարհաքաղաքական տեսանկյունից սա ակնհայտ սադրիչ քայլ է ՀՀ անվտանգության դեմ․ Շարմազանով

24.08.2025

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«ՀՀ-ն իր անվտանգային ապագան նախ եւ առաջ  պետք է կապի «Հյուսիս-Հարավ» / Մոսկվա -Երեւան- Թեհրան/ ուղղության հետ։
Փաշինյանական ավանտյուրայի մասին շատ է խոսվել։
Խոսել են թե փորաձագետները, թե՝քաղաքական ուժերը եւ թե՝ պետական այրերը։
Բոլոր լուրջ վերլուծությունները ցույց են տալիս,որ Փաշինյանը ՀՀ-ն մոտեցնում է ոչ թե խաղաղության,այլ՝ քաոսի։
Նրա չհաշվարկված ու թրքահպատակ քայլերը կարող են նույնիսկ հանգեցնել Հարավային Կովկատում առճակատման ռեգիոնալ ու ոչ միայն ռեգիոնալ պետությունները միջեւ։
Փաստացի հրաժարվելով հյուսիս-հարավ նախագծից՝ Նիկոլը Հայաստանը դարձնում է «միջին միջանցք»,իսկ Հարավային Կովկասում՝ «թուրանական միջանցք» նախագծի մաս։
Իսկ 99 տարով ՀՀ տարածքի մի մասը/43 կմ/ արտաքին կառավարման վարձակալության կամ արտապատվիրակման հանձնելը ռիսկեր է պարունակում ոչ միայն ՀՀ-ի ,այլ նաեւ մարտահրավեր է Իրանի  եւ ՌԴ-ի համար։
 
Արեւմուտքը հազարավոր կմ Հայաստանից հեռու է եւ չի կարող ու չի էլ պլանավորում պաշտպանել ՀՀ անվտանգությունը։
Ավելին.Արեւմուտքը նույնիսկ երաշխավոր չէ հնարավոր այս «գործարքի»։
Նրա  շահերը մեր տարածաշրջանում կարող է ներկայացնել Թուրքիան, որի շահերը ոչ միայն չեն համընկնում,այլ՝ հակադիր են ՀՀ անվտանգային շահերին։
Չմոռանանք ,որ նույն Փաշինյանն էր 2020-ի աշնանը պնդում,որ  Թուրքիան մտնում է տարածաշրջան ՝ավարտին հասցնելու Հայոց ցեղասպանությունը։
Իսկ այսօր նույն Փաշինյանը,արհամարհելով ՀՀ պետական շահը,Հայաստանը փորձում է դարձնել «թուրանական աշխարհի» մաս։
Ամեն պատեհ ու անպատեհ առիթով ինքնիշխանությունից խոսող  Փաշինյանը Հայաստանի անվտանգային ապագան գրավադրում է երրորդ երկրի՝ գրգռելով իր հարավային հարեւանին։
Ու զավեշտ է,երբ այս ամենը նա անվանում է խաղաղություն։
Աշխարհաքաղաքական տեսանկյունից սա ակնհայտ սադրիչ քայլ է ՀՀ անվտանգության դեմ։
Ինչքան Չեմբեռլենը 1938-ին Մեծ Բրիտանիային մոտեցրեց խաղաղության,այնքան էլ Փաշինյանն է ՀՀ-ն մոտեցնելու խաղաղության։
Ինչքան  Վրաստանի ու Ուկրաինայի  «գունավոր հեղափոխություններն» այդ պետություններում խաղաղություն բերեցին,այնքան էլ 2018-ի նիկոլիստական «հեղափոխությունը» մեր ժողովրդին բերեց խաղաղություն։
ՀՀ-ում արժանապատիվ խաղաղություն հնարավոր է հաստատվել ազգային -պետական իշխանություն ունենալու 
եւ «Հյուսիս-Հարավ»/Մոսվվա-Երեւան-Թեհրան/ ռազմավարական ուղղությունը զարգացման  դեպքում։ 
 
Տարածաշրջանում բոլոր պետությունները պաշտպանում են իրենց շահերը, իսկ ու՞մ շահերն է պաշտպանում Փաշինանը.
հաստատ ոչ ՀՀ-ի»։

← Վերադառնալ ցուցակին