Լուրեր
Իրականում պատասխանը շատ պարզ է․ Դանիելյան
27.08.2025

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ռոբերտ Քոչարյանի շահերը սպասարկող լրատվամիջոցներն ու որոշ անհատներ փորձում են շահարկել այն հարցը, թե ինչու է Սերժ Սարգսյանին սպասարկող մեքենայի պետհամարանիշներում օգտագործվում «QP» տառերը։
Իրականում պատասխանը շատ պարզ է․ եթե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2018-ին իր ողջ ներուժով չաջակցեր Նիկոլ Փաշինյանի իշխանության հաստատմանը և մինչ օրս չշարունակեր իր պայքարը Սերժ Սարգսյանի դեմ, ապա ՀՀ 3-րդ նախագահին սպասարկող ավտոշարասյունը մինչև օրս կունենար «ՍՍ» տառերով համարանիշներ»։