Լուրեր
Սա է սրանց «փայլուն աշխատանքի» ամենաբնորոշ ցուցիչը․ Խաչատրյան
27.08.2025

ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Զավեշտ է, երբ Փաշինյանն իր վերջին հանդիպումներում հանդես է գալիս դիվանագիտության «դասախոս»ի դերում , իսկ ՔՊ-ի ներկայացուցիչներն էլ , դամ պահած, իրար հերթ չտալով, շարունակ գովերգում են իրենց «փայլուն դիվանագիտությունը»՝ իրականում տարրական պատկերացում չունենալով արտաքին գործընթացների վերաբերյալ։
Ամենավառ օրինակը վաշինգտոնյան փաստաթղթի պատմությունն էր, երբ ռեգիոնում զարգացումներ էին ընթանում, իսկ Փաշինյանը հանգիստ արձակուրդում էր և ընդհանրապես տեղյակ չէր, թե ինչ է կատարվում իր շուրջբոլորը։ Ընդ որում՝ կարևոր որոշումները կայացվեցին առանց Հայաստանի մասնակցության, իսկ վերջում անխռով հեծանիվ քշող վարչապետին պարզապես կանչեցին՝ ափալ-թափալ փաստաթուղթ ստորագրելու։
Սա է սրանց «փայլուն աշխատանքի» ամենաբնորոշ ցուցիչը, անտեղյակ քպականները, անկախ իրենց իսկ կամքից ու ջանքերից, երբ արտաքին հանգամանքները պատահաբար «պատեհ» են դասավորվում, փորձում են մեծագույն դիվանագետների ու անհաղթահարելի ջեյմսբոնդերի կերպարանքով ներկայանալ հանրային դաշտում...սրանից զավեշտ իրավիճակ դժվար է պատկերացնել...»։