Լուրեր
Նախկինում Նիկոլը կարողանում էր դուխով շնորհավորել Արցախի Ժողովրդին․ Զաքարյան
02.09.2025

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ո՞րն է ներկայիս ու նախկին Հայաստանի տարբերությունը:
Նախկինում Հայաստանի ղեկավարները հայրենասեր էին, արժանապատվություն ունեին, պետության ու ժողովրդի շահերին տեր կանգնող էին, արյամբ ազատագրված հողի, հայրենիքի նկատմամբ թասիբ ու պատասխանատվություն ունեին:
ՆԱԽԿԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ոչ մի կերպ չի կարելի համեմատել ներկայիս անարգված, նսեմացած ու ծնկի բերված Հայաստանի հետ:
Նախկինում Նիկոլը կարողանում էր դուխով շնորհավորել Արցախի Ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ: Այժմյան Հայաստանում ծնկած քաղաքականություն վարող Նիկոլը վախենում է նույնիսկ տալ Արցախի անունը»: