Լուրեր

Էդմոնն այսօր ամենկերպ փորձում է իրեն ընդդիմադիր դիրքերից ներկայացնել․ Գրիգորյան

14.09.2025

 ՀՀԿ խորհրդի անդամ Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
  «Էդմոն Մարուքյանը կրկին փորձել է բեմ բարձրանալ և պատմությունը իր ոճով վերլուծել, մի անգամ ևս մեզ հիշեցնելով, որ քաղաքական պոպուլիզմը չի վերանում և երբեք չի վերանա:
 
Էդմոնն այսօր ամենկերպ փորձում է իրեն ընդդիմադիր դիրքերից ներկայացնել , բայց ժողովրդի հիշոխությունը կարճ չէ: Մենք չենք մոռանում թե որտեղից ես դուրս եկել, ում գրպանից կամ հագուստի այլ, ավելի թաքնված տեսակից։ 
Չենք մոռացել՝ ոնց էիր ծառայում նույն քաղաքական ավազակախմբին, որի հետ մեծացար մեծացար բայց այդպես էլ չմեծացար։
Ասում ես՝ Սերժ Սարգսյանը մեղադրում է ժողովրդին։ Բայց տեսնենք՝ իրականում ո՞վ ում է մատնացույց անում։ Երբ Սերժ Սարգսյանը խոսում է այն մասին, որ հնարավոր էր խաղաղություն, բայց ոչ մեր ժողովրդի պահանջների հաշվին, նա հստակ նշում է քաղաքական պատասխանատվությունը՝ առանց երկիրը խորը անդունդ տանելու։ Իսկ դու քո իսկական շեֆի հետ հենց էդ անդունդն էիք փորում, հետո ձեր ձեռքով էլ նետեցիք  Արցախն ու շարունակում եք նետել Հայաստանը։
Քեզ թվում է եթե մի քիչ ուշ-ուշ խոսես, ժողովրդին կթվա, թե դու երբեք դրա մասնակիցը չես եղել։ Բայց մենք լավ հիշում ենք ոնց էիր լուռ ու գոհ նստում նիկոլի կողքին՝ մինչև հերթական պաշտոնը չստացար, ու հիմա էլ, երևի նոր աթոռի հոտ ես առել, սկսել ես մոռանալ սեփական դերն այս աղետում։ Մենք թույլ չենք տա, որ մարդիկ մոռանան:
 
Քո ու քո նմանների պատճառով է, որ նախկինում ունեցած բանակից ու պետությունից հիմա հուշեր են մնացել։ Իսկ երբ Սերժ Սարգսյանը բանակցում էր Ալիևի հետ՝ վերջինս դուրս էր գալիս հանդիպումից ու խոստովանում ի լուր աշխարհի, որ իրեն ճնշում են, որ ընդունի Արցախի Անկախությունը։ Դու մոռացել ես, իսկ մենք՝ ոչ։ Ինչքա՞ն է պետք, որ հասկանաս, երբեմն լռելը տղամարդկություն է։ Դու դա երբեք չես ունեցել, դրա համար էլ էսօր մնում ես իբր ընդդիմադիր, բայց իրականում՝ նիկոլաստեղծ բեմահարթակի ֆոնային դեկորացիա։
Դու էլ դեռ մտածո՞ւմ ես, թե քեզ ինչ-որ մեկը լուրջ է ընդունում կամ մոռացել է ով լինելդ։
 
Մի բան հաստատ իմացի երբ մեր երկրի հետ տեղի ունեցած ողբերգության համար պատասխանատվության ժամ գա, քո անունը հաստատ չի մոռացվելու»։

← Վերադառնալ ցուցակին