Լուրեր
Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության նախաձեռնած լսումների նախապատրաստական աշխատանքների շրջանակներում տեղի են ունեցել հանդիպումներ
17.09.2025

Այսօր, Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության նախաձեռնած լսումների նախապատրաստական աշխատանքների շրջանակներում, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, քարտուղար Տիգրան Աբրահամյանը և պատգամավոր Աննա Մկրտչյանը հանդիպել են «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ու կուսակցության ներկայացուցիչների , «Դեմոկրատական Այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի ու փոխնախագահ Վահագն Մամիկոնյանի, ինչպես նաև «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանի հետ։