Լուրեր

Ահա սա է լինելու Հայաստանի գոյության համար եզրափակիչ խաղը․ Աշոտյան

20.09.2025

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Կարիք չկա այս պահին մաս-մաս անդրադառնալու Փաշինյանի այսօրվա ծրագրային ելույթի հրեշավոր թեզերին։
Նա վաղուց է խաղում բաց քարտերով, եւ չկա իր կողմից հնչեցված, նորմալ հայի համար խայտառակ գեթ մեկ թեզ, որը կանխատեսելի չէր դեռ ամիսներ առաջ։ 
Ավտորիտարիզմի, նեոբոլշեւիզմի եւ հակահայկականության  կոկտեյլ՝ որն առանց վարանելու կարելի է կոչել Bloody Nikol։
Անպատժելիությունը ծնում է ամենաթողություն, իսկ անարդարությունը՝ ծայրահեղականություն։ 
 
Ահա սա է լինելու Հայաստանի գոյության համար եզրափակիչ խաղը՝ ամենաթողությունն vs ծայրահեղականություն:
Այս դուետը խիստ վտանգավոր է եւ լի երկրի համար նոր սպառնալիքներով։ 
Ու քանի էլ ավելի ուշ չէ, պետք է կանխել նման զույգի կողմից մեր երկրի ապագայի հաշվին արկածախնդիր մենամարտը՝ գործի դնելով  նիկոլափոխության սահմանադրական մեխանիզմը»։

← Վերադառնալ ցուցակին