Լուրեր
Անգնահատելի է բոլոր այն մարդկանց առաքելությունը, ովքեր պայքարել են հանուն անկախության և ազատության․ Աբրահամյան
21.09.2025

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայրենիքի ազատության համար նահատակված հերոսների ծնողները, ինչպես վերջին տարիներին, այսօր էլ` կեսգիշերին, հավաքվել են Եռաբլուրում` հարգանքի տուրք մատուցելու, խնկարկելու հայրենիքի պաշտպանության և անկախության համար նահատակված հայորդիների սուրբ շիրիմներին։
Անգնահատելի է բոլոր այն մարդկանց առաքելությունը, ովքեր պայքարել են հանուն անկախության և ազատության, պաշտպանել հայրենիքի սահմաններն ու պատմություն կերտել:
Փառք ու պատիվ ազգի նվիրյալներին:
Հավերժ փառք կյանքը հայրենիքի համար զոհաբերած մեր հայրենակիցներին»: