Լուրեր

Հայ ազգը գիտակցում է, թե ինչ է անկախությունը, ազատությունը և ինչ գնով է դա մեզ տրվել․ Աբրահամյան

22.09.2025

  ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Ազգային և պետական գործիչ Աշոտ Նավասարդյանի տուն-թանգարանում անկախության թեմայով ցուցահանդես էր, որում աշակերտների ճնշող մեծամասնության նկարներում Արարատ սարն ու Արցախի թեմատիկան գերիշխող էր:
Արարատն ու Արցախ աշխարհը մեր պատմության, ինքնության անջնջելի մասն են, որոնք այնքան խորն են արմատավորված, որ որևէ կառավարություն կամ ինքնահռչակ փրկիչ դա ոչնչացնել պարզապես չի կարող:
 
Հայ ազգը գիտակցում է, թե ինչ է անկախությունը, ազատությունը և ինչ գնով է դա մեզ տրվել:
 
Փառք ու պատիվ այն հայրենանվեր մարդկանց, որոնց տարիների պայքարի ու գործունեության հիմքում դրվել է պետականության և անկախության գաղափարը:
Հավերժ փառք այս հայրենանվեր առաքելության ճանապարհին նահատակված մեր հերոսներին»:

← Վերադառնալ ցուցակին