Լուրեր

ՔՊ-ական բոլուկը կրկին բարբաջում է 44-օրյա պատերազմի շուրջ․ Աշոտյան

22.09.2025

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«ՔՊ-ական բոլուկը կրկին բարբաջում է 44-օրյա պատերազմի շուրջ՝ մոռանալով տասնյակ փաստերն ու փաստարկները, որոնք ապացուցում են, որ այդ պատերազմը սարքել է եւ բերել է հենց իրենց ղեկավարը։ 
Ահա այդ պատերազմը կանխելու հնարավորության մասին մի քանի իրական փաստ։
 
Քանիցս արձանագրել ենք, որ 44-օրյա պատերազմի համար այս ապիկար իշխանությունները ստեղծել էին բոլոր նախադրյալները՝ դիվանագիտական, ռազմաքաղաքական, բարոյական: 
Քանիցս խոսել ենք այն մասին, թե ինչու եկավ այս պատերազմը, ինչու այդ պատերազմը Հայաստանի համար հենց այսպիսինը եղավ՝ երկար, արյունալի և մենակության մեջ:
Կրկին հակիրճ թվարկեմ, թե ինչպես կարելի էր խուսափել այսպիսի պատերազմից, ընդգծելով ոչ թե տեսական հնարավորությունները, այլ ճիշտ հակառակ ուղղությամբ պաշտոնական Երևանի կողմից տարբեր ուղղություններով 2018-ից սկսած վարվող դավադիր քաղաքականության փաստերը.
1.      Չհրաժարվել մեր թողած բանակցային փաթեթից, հայտարարելով, որ որ գործընթացը սկսում է սեփական կետից:
2.      Բանակցային բովանդակության մասին տեղեկանալ ոչ թե Իլհամ Ալիևից, այլ հայկական կողմի բանակցողներից:
3.      Փաստացի չհրաժարվել կամ հարցականի տակ չդնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից առաջարկված Հիմնարարար սկզբունքները, ինչը քանիցս հրապարակավ արել է Նիկոլ Փաշինյանը:
4.      Ինքդ քեզ գժի տեղ չդնել, հատկապես, երբ գործ ունես աշխարհի գերտերությունների հետ, որոնցից մեծապես կախված է քո ժողովրդի անվտանգությունը և Արցախի հեռանկարը:
 
5.      Ցինիկ հայտարարություններով և կոնկրետ վնասակար գործողություններով չփչացնել հարաբերությունները ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ:
6.      Սեփական քաղաքական վերարտադրության համար Ալիևին սկուտեղի վրա չմատուցել 2016-2017 թթ. Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները, որոնք իրացման դեպքում պատերազմները կանխելու հզոր մեխանիզմներ էին ստեղծվում, իսկ չիրացման դեպքում՝ Ադրբեջանի գլխին կախված սուր էին բանակցությունների ընթացքում: Հիշեցնեմ նաև, որ այս դավաճանական քայլի Փաշինյանը դիմել է Դուշանբեում, իսկ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները 2018-ի իշխանափոխությունից հետո այլևս դադարեցին պահանջել Ադրբեջանից այդ պայմանավորվածությունների կատարումը՝ հայկական կողմի համաձայնությամբ:
7.      2018 թվականի դեկտեմբերի 6-ին Միլանում կայացած ԵԱՀԿ ԱԳ նախարարների նախարարական համաժողովի շրջանակներում չընդունել հնգակողմ հայտարարություն (3 համանախագահ + Հայաստան+ Ադրբեջան), որով հայանպաստ Հիմնարար սկզբունքների փոխարեն կարգավորման մեջ ներմուծվեցին «արդար և տևական խաղաղ կարգավորման», մեղմ ասած, անհասկանալի սկզբունքը:
8.      Հարբած վիճակում ֆեյսբուքում չմոգոնել Արցախյան հարցի «նոր, Մյունխենյան սկզբունքներ», որոնք հայկական դիվանագիտության մահացու խայտառակությունը դարձան ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աչքերում:
9.      Չանել անպատասխանատու, պոպուլիստական հայտարարություններ, որոնք հմտորեն կօգտագործվեն հակառակորդի կողմից և էլ ավելի մեծ խզում կառաջացնեն համանախագահ  երկրների և Հայաստանի միջև, արդարացում ծառայելով ադրբեջանական ագրեսորների համար:
10.  Ունենալով Արցախի խնդիրը՝ «ժողովրդավարությունը» չհռչակել  Հայաստանի արտաքին քաղաքականության այցեքարտ:
11.  Չնսեմացնել Արցախի սուբյեկտայնությունը բոլոր ուղղություններով, այդ թվում՝ ընդհուպ 2020 թվականի հուլիսին ընդունված Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության մեջ երկրորդ հայկական պետության գաղափարից ու փաստից հրաժարումը:
12.  Չպառակտել հասարակությունը, միասնական հայրենարական ոգի պահել թե բանակում, թե հասարակության մեջ:
 
13.  Չանտեսել Թուրքիայի հակահայ դերակատարությունը, երկրի անվտանգային միջավայրի գնահատականները չթողնել մակունցներին և ախքերին:
14.  Պոպուլիզիմից և ապիկարությունից ելնելով՝ չփոխել ՀՀ Զինված ուժերի արդիականացման ծրագիրը, գնումների պլանը, ժամանակակից ՀՕՊ միջոցների և ԱԹՍ-րի փոխարեն գնելով թանկ ու չզինված, կամ հին ու ներկած խաղալիքներ:
15.  Չվարկաբեկել բանակը, զինված ուժերի հրամանատարական կազմը, Արցախյան առաջին պատերազմի հերոսներին:
16.  Բանակը չհասկանալու հետևանքով և  կամային որակներով, պատերազմ անցած հրամանատարների՝ իր դեմ հնարավոր ըմբոստությունից վախենալու պատճառով բանակի փորձառու հրամանատարներին չփոխարինել հարմարվողականներով՝:
 
17.  Չնսեմացնել Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակը, այն ստորադասելով «թավշյա հեղափոխությանը»:
18.  Հետևել հակառակորդի գործողություններին, ֆիքսել, որ թուրքական բայրաքթարները գնելու որոշումը Ադրրեջանը կայացրել է 2020 թվականի ապրիլ-մայիսին, անհապաղ ձեռնարկել համարժեք հակաքայլեր:
Այսքանը կապիտուլյանտների կողմից 2018-ից գործած աններելի մեղքերի, սխալների և դիտավորությունննրի մի մասն է, որոնք չգործելու դեպքում, կամ հակառակն անելու դեպքում հնարավոր էր խուսափել պատերազմից, հնարավոր էր խուսափել այսպիսի երկարաժամկետ և արյունալի պատերազմից, հնարավոր էր խուսափել այսպիսի անդառնալի և ծանր կորուստներով պատերազմից, հնարավոր էր 44 պատերազմական օր չմնալ միայնակ, չունենալով միջազգային հանրության, կամ ռազվարական դաշնակցիդ ուղղիղ ու հստակ աջակցությունը»:

← Վերադառնալ ցուցակին