Լուրեր

Երեւանում պետք է լինի ոչ միայն Լենինգրադյան փողոց ,այլ նաեւ անհրաժեշտ է ունենալ Ստալինգրադյան փողոց. Շարմազանով

22.09.2025

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

 
«Երեւանում պետք է լինի ոչ միայն Լենինգրադյան փողոց ,այլ նաեւ անհրաժեշտ է ունենալ Ստալինգրադյան փողոց ՝ ի պատիվ Մեծ Հայրենականի հայ հերոսների։
 
Տեղեկացա,որ հանրային տիրույթում քննարկվում է անվանափոխել Լենինգրադյան փողոցը ՝ վերանվանելով այն Քըրք Քըրքորյան փողոցի։
Քըրք Քըրքորյանը անշուշտ հայ ազգի երեւելի զավակներից է։
Քըրք Քըրքորյան փողոց Երեւանին անշուշտ անհրաժեշտ է ու այն պետք է լինի մայրաքաղաքի կենտրոնական հատվածում։
Տարբերակները,եթե կարիք լինի ,կարող եմ հուշել։
Բայց Երեւանում անկասկած պետք է մնա նաեւ Լենինգրադյան փողոցը՝ որպես  ֆաշիզմի ու նացիզմի դեմ անկոտրուն պայքարի խորհրդանիշ։
Ավելին. հարկ է նշել,որ հայ ժողովրդի զավակներ Հովսեփ Օրբելին/Էրմիտաժի ղեկավար/, ԽՍՀՄ ծովակալ Հովհաննես Իսակովն ու ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանը Լենինգրադի պաշտպանության սիմվոլներից են։
Կարծում եմ,որ անհրաժեշտ է մայրաքաղաքում ունենալ նաեւ Ստալինգրադի փողոց  /եթե դեռ չկա/ ,որը կխորհրդանշի ֆաշիզմի դեմ հաղթանակն ու հայ ժողովրդի փրկությունը հնարավոր թուրքական ներխուժում-հարձակումից։
Անհերքելի փաստ է,որ Ստալինգրադի ճակատանարտի պարտության  ելքի արդյունքում թուրքական 750.000-1 մլն զորամիավորումը պատրաստվում էր հարձակվել նաեւ  Հայաստանի վրա։
 
Թե դրանից հետո ի՞նչ կմնար Հայաստանից,դժվար չէ պատկերացնել։
Հասկանում  եմ ,որ որոշ թրքահպատակների  դժբախտություն է պատճառել սովետական բանակի հաղթանակը Մեծ Հայրենականում,բայց այդ հաղթանակը նախ ազատխգրեց ողջ Եվրոպան նացիզմից,եւ նաեւ  հայ ժողովրդին հնարավորություն տվեց իր հայրենիքում հզորացնել Հայոց Երկրորդ հանրապետությունը,որը հիմք հանդիսացավ 1991-ի սեպտեմբերի 21-ին հիմնադրել Հայոց Երրորդ Հանրապետությունը։
Տեղեկացնեմ, որ նույնիսկ Փարիզում կա Ստալինգրադի հերոսամարտի հրապարակ, իսկ  Բրյուսելում՝ Ստալինգրադի պողոտա»:

← Վերադառնալ ցուցակին