Լուրեր

Երբ ՔՊ-ն ԱԺ-ում չէ, խորհրդարանի դահլիճից հնչող ելույթները դառնում են հետաքրքիր, բովանդակային, պետականակենտրոն և իմաստալից․ Զաքարյան

26.09.2025

 ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երբ ՔՊ-ն ԱԺ-ում չէ, խորհրդարանի դահլիճից հնչող ելույթները դառնում են հետաքրքիր, բովանդակային, պետականակենտրոն և իմաստալից: 

Խորհրդարանական լսումները՝ հիմնական թեմայի շուրջ քննարկումներից բացի ցույց տվեց նաև, թե որքան մեծ կադրային ու մասնագիտական ռեսուրս, փորձ գիտելիք ու գաղափարներ կան ընդդիմադիր դաշտում: ԱԺ այսօրվա դահլիճը քաղաքական է, իմաստալից, լուծումներ առաջարկող, ժողովրդի ու պետության հոգսերից տեղյակ»:

← Վերադառնալ ցուցակին