Լուրեր

Բաց թողեք չարի ձեռքը, սթափվեք․ Եսայան

26.09.2025

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Այս օրը կարող է դառնալ մեր պետության համար  խիստ կարեւոր։Առաջին  ծիլերն արդեն տեսանելի են։Նախ՝ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հստակ արձանագրեցին՝ կառավարությանը անվստահություն հայտնելու գործընթացում միակամ են։ «Հայաստան» խմբակցությունը վերջապես առավել հստակ  հայտարարեց, որ իր 28 ստորագրությամբ միանում է գործընթացին։ Անկեղծ ասած, այդ պահը, երբ ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հստակ հայտարարեց այդ մասին, ինձ համար շատ հուզիչ էր/գուցե չափազանց եմ էմոցիոնալ, գուցե  պահն էր լարված, չգիտեմ/, կարեւորն այդ հայտարարությունն էր։Եւ ինձ համար կարեւոր էր, որ դա արեց դաշնակցության ներկայացուցիչը։  Պարզապես չեմ հասկանում ինչու այսքան ջրեր պղտորելուց հետո։ Դե, տեսնենք  ինչ դուրս կգա ։Անկասկած, ցանկացած նման հայտարարության, բնականաբար, պետք է հետեւի կոնկրետ գործ, անելիք՝ միասին, «Պատիվ ունեմ» խմբակցության  գործընկերների հետ։Եւ ոչ թե ասել՝ դե գնացեք քպի ստորագրությունները հավաքեք։Դա պետք է միասին արվի, քանզի արդեն ասացիք, որ միակամ եք։ Պետք է   խոսել,  քննարկել անվստահության հարցը, նաեւ քպ խմբակցության այն պատգամավորների հետ, որ  քիչ չեն, որ սթափությունը չեն կորցրել, որ  արդեն հասկացել են, թե իրենց  շեֆը դեպի ինչ խորը ճահիճ է քաշում ինչպես երկիրը, այնպես էլ հենց այդ պատգամավորներին։ Դրա ձեռքի մուրճը նաեւ քպականների գլխին է մի օր դըմփալու եւ, շատերը արդեն հասկացել են դա։ Զուտ  արձանագրենք՝  եթե մեր երկրի նավը այս մոլագարը տանի հատակ, դրա մեջ լինելու են բոլորը եւ արհավիրքի պահին կուսակցական պատկանելությունը ոչ մեկին չի խնայելու։
<Պատիվ ունեմ> խմբակցության հրավիրած այսօրվա լսումները  այո, ազգային ճգնաժամի մասին էին, այդ ճգնաժամից երկիրը փրկելու մասին։
Հուսամ սա հասկացան  շատերը։
 
Այս իշխանիկները  ոչ միայն  Արցախը հանձնեցին, ոչ միայն ՀՀ-ն են բացել թշնամիների առաջ, այլեւ,  վետո են դնում ամեն ազգայինի,  հայի հոգեկերտվածքի, ազգային  ամեն ինչի վրա։ Եկեղեցի, Արարատ, արցախյան ազատամարտ,կրթություն,  հայ ժողովրդի դարավոր պատմություն։
Ուրեմն՝ ի գործ, հապաղել չի կարելի։
 
 Քպական  սթափ  պատգամավորներ,  հերթը ձերն է,  գործեք եւ  ընտրեք  ճիշտ ճանապարհը։  Եւս մեկ կարեւոր   նկատառում․  մենք, նախկիններս, հանրապետականներս, ձեր դեմ ձեր 2018-ի <զենքերով> չենք կռվելու։Մենք  ձեր տների առաջ ձեր դագաղները չենք բերելու, սեւ ժապավեններ չենք կապելու ձեր ծնողների տների առաջ,  ձեր պես քեֆ-ուրախությամբ  թաղումներ չենք կազմակերպելու։ Մենք ձեր դեմ չենք կռվելու  2018-ի ձեր գռեհիկ այս զենքերով։Մենք ձեզ հետ խոսելու ենք մարդու պես, մարդավարի, քաղաքակիրթ լեզվով։Մնում  է նիկոլի հետ երկար շփումների  արդյունքում դուք այդ լեզուն մոռացած չլինեք։ Մնում է  նիկոլիկից էնքան սարսափած չլինեք, որ մոռանաք ինքներդ ձեզ, ձեր  ապագան, ձեր երեխաների ապագան, մնում է կորցրած չլինեք մարդկային  ամոթը։ Մենք ձեր 2018-ի չարությանը եւ գռեհկությանը  անցած յոթը տարիներին հակադարձել եւ, հետայսու, հակադարձելու ենք   արժանապատվությամբ եւ սիրով, սիրով առ Հայաստան եւ Արցախ, որ նաեւ ձեր տունն է եւ նաեւ ձեր հայրենիքը։
Բաց թողեք  չարի ձեռքը,  սթափվեք»։

← Վերադառնալ ցուցակին