Լուրեր

Խաղաղության իր իսկ փչած փուչիկը ինքն էլ պայթեցրեց ՄԱԿ-ի ամբիոնից․ Եսայան

28.09.2025

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Խաղաղության իր իսկ փչած փուչիկը  ինքն էլ պայթեցրեց ՄԱԿ-ի ամբիոնից

ՀՀ վարչապետ ներկայացողը ՄԱԿ-ի ամբիոնից կրկին փորձեց իրեն եւ ՀՀ  նախկին  3  նախագահներին հակադրել, ասելով, թե  մյուսները  այդ ամբիոնից խոսել են Հայաստան-Ադրբեջան հակամարտության մասին եւ, ինքը իբր միակն է, որ եկել եւ խոսում է   այդ հակամարտության հանգուցալուծման եւ խաղաղության մասին։
Իսկ շարունակության մեջ դրա ելույթն ամբողջովին  հերթական  «գեղցիական շյուստրիություն էր», որը եղել եւ մնում  է  սրանց միակ  «դիվանագիտական լրջագույն ձեռքբերումը»։ 
 
-Ասում է՝  «խաղաղությունը հաստատված է» արդեն կա, բայց Ալիեւը  «կոնֆլիկտային խոսույթ» է  որդեգրել։ 
-Օգոստոսի 8-ը, որ քպականները, վստահաբար դրա հրահանգով   մինչեւ երեկ դարձրել էին դրոշակ, թափահարում էին, թե տեսեք-տեսեք ինչ մեծ քայլ է արել իրենց նիկոլը, իսկ ընդդիմությունն  ասում էր, որ դա  ամենեւին էլ այն չէ, ինչով խաբում եք հասարակությանը եւ, ահա, ՄԱԿ-ի ամբիոնից հենց ինքը պայթեցրեց խաղաղության իր իսկ փչած փուչիկը։ Ու կրկին, ինչպես անցնող տարիներին,  պարզ դարձավ, որ  «լեռը» երկնեց  մուկ ծնեց»։
 
-ՄԱԿ-ի ամբիոնից   կմկմաց, թե Ալիեւի խոսույթը  «ընկալվում է որպես տարածքային պահանջ ՀՀ-ից»։ 
Իսկ մենք մինչ այդ ա՞յլ բան էինք ասում, զգուշացնում էինք, փաստերով ապացուցում, որ ադրբեջանի հետ չկա, չի եղել ու չի լինելու խաղաղություն, քանի դեռ այդ երկիրը շարունակաբար  մեծացնում է իր ախորժակը եւ նորանոր տարածքային պահանջներ դնում ՀՀ-ի առաջ։ Իսկ ի՞նչու է դնում, պարզից էլ պարզ ՝ որովհետեւ  վարչապետ է դեռ նիկոլը , որովհետեւ  հող հանձնողը դեռ վարչապետն է։ 
 
Այո, Ալիեւի կոնֆլիկտային  խոսույթը <խաղաղության նկատմամբ մարդկանց  հավատ չի ներշնչում>։  Եւ՝ ոչ միայն ալիեւի խոսույթը, այլեւ դու ինքդ քո  մինչ այժմ արած բոլոր չարագործություններով, Արցախի հանձմամբ, ՀՀ սուվերեն տարածքի մոտ 200-կմ-ի օկուպացված լինելով, հող հանձնման  անվերջանալի քո գործողություններով, ոչ միայն հավատ չես ներշնչում այլ՝ նողկանք ես առաջացնում։ էս ամեն ինչով,  հավատ չես ներշնչում։  Ուրեմն,   ի՞նչով էիր զբաղված, ի՞նչով  էիր մտածում, երբ համաձայնում էիր ԵԱՀԿ Մինսկի խումբը   փակված համարել, ի՞նչով էիր մտածում, երբ  ճամարտակում էիր չեղած խաղաղության մասին, «կիրթ» հարեւանիդ հավատալով։ Վստահ եմ, էս ելույթիցդ հետո քո իսկ ենթակայության քպականները մոլորված նստել են,  եւ նրանցից սթափները մտածում են՝ ախր մեզ հրահանգել էր գովել, փառաբանել էն բաները, որոնց մասին  ինքը ՄԱԿ-ի ամբիոնից ասաց, որ չկան ու չեն էլ եղել։ Իսկ որ չեն էլ լինելու, արդեն պարզ է։ Հետեւաբար,   քպականներ, մնում  է  միակ ճիշտ ճանապարհը՝ դրանից հեռանալ, կտրել կապը դրա հետ եւ էն, որ առանձին տեղերում ասում-բողոքում-լաց եք լինում եւ  ծխում եք ու ծխում, արեք բաց, միացեք դրան անվստահություն հայտնելու գործընթացին։ Այդպիսով  գոնե մի քիչ, մի քիչ   կմաքրեք ձեր հոգիները։ Մտածեք․․․»։ 

← Վերադառնալ ցուցակին