Լուրեր
Ինչո՞ւ պետք է նախագահ Թրամփը հարգի որևէ մեկին, եթե այդ մեկը չի հարգում իր երկիրն ու ինքն իրեն․ Զաքարյան
01.10.2025

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Զարմանալու բան չկա. եթե Նիկոլը ԵԽԽՎ ում առանց ամաչելու հայտարարում է, որ արցախցների վերադարձի հարցի բարձրացումը վտանգավոր է խաղաղության համար, Թրամփն էլ շատ տեղին ասում է the other guy՝ ի նկատի ունենալով Նիկոլին:
Ինչո՞ւ պետք է նախագահ Թրամփը հարգի որևէ մեկին, եթե այդ մեկը չի հարգում իր երկիրն ու ինքն իրեն»: