Լուրեր
Նիկոլ, ջոկե՞լ ես, որ քաղաքական դիսկուրսի տարրական մակարդակ պահել չես կարողանում․ Աշոտյան
01.10.2025

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՔՊ-ական պղտոր ջրերի մի պլանկտոն այսօր ԱԺ ամբիոնից իրեն դրել էր տոլստոլոբիկի տեղ եւ խլվլացել Հանրապետականի եւ իմ հասցեին։
Ստրասբուրգում գտնվող other guy-ին ասեք, որ նմանները էլ ավելի են «խայտառակում ռեսպուբլիական», այսինքն՝ իր երազած «վիլայեթը»։
2015-ին «սիկտիր» գոռացել են ինձ, բայց արդյունքում, ավաղ, եղան բոլորը։ Իսկ դրա գործիք է դարձել հենց քպական պլանկտոնի շեֆը։
Նիկոլ, ջոկե՞լ ես, որ քաղաքական դիսկուրսի տարրական մակարդակ պահել չես կարողանում։ Այնքան էժան ես թե’ դու, թե’ քո թիմը, թե’ ձեր քաղաքական մշակույթը։
Էժան, դատարկ եւ ողորմելի։
Մնացածը՝ գործուղումիցս հետո»։