Լուրեր

ԵԽԽՎ ՀՀ ԱԺ պատվիրակության ընդդիմադիր անդամներ հանդիպել են Բորիանա Աբերգին և Պիերո Ֆասսինոյին

01.10.2025

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գերել է․

 «ԵԽԽՎ ՀՀ ԱԺ պատվիրակության ընդդիմադիր անդամներ Արմեն Գևորգյանը, Արմեն Ռուստամյանը և Հայկ Մամիջանյանը հանդիպել են ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Բորիանա Աբերգի և Պիերո Ֆասսինոյի հետ։ 

Հանդիպման ընթացքում հայ պատգամավորները եվրոպացի գործընկերներին ներկայացրել են իրենց տեսակետները հայ-ադրբեջանական հարաբերությունների առկա վիճակի, Հայաստանի անվտանգային մարտահրավերների և Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ։  
 
Համազեկուցողներին ներկայացվել են նաև մեր երկրում ընթացող հակաժողովրդավարական գործընթացները՝ մասնավորապես քաղաքական բանտարկյալների խնդիրը»:
 
Հնարավոր է սա 5 մարդ, նորությունների բաժին և տեքստը նկարն է

← Վերադառնալ ցուցակին