Լուրեր
ԵՄ-ում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները ռազմական կուրսի ուղղակի ազդանշան են․ Զաքարյան
03.10.2025

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովից հնչող հայտարարություններից երևում է, որ Եվրամիությունը Եվրոպային փաստացի մղում է պատերազմի։ Բրյուսելյան օրակարգում ակտիվորեն քննարկվում է ԵՄ միջոցների հատկացումը Ուկրաինային, նրա արագացված անդամակցությունը և զենքի մատակարարման ֆինանսավորումը։
ԵՄ-ում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները ռազմական կուրսի ուղղակի ազդանշան են։ Անհրաժեշտ է ի նկատի ունենալ, որ առաջիկա ամիսները կլինեն հատկապես լարված և նոր սպառնալիքներով լի»։