Լուրեր
Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանին դատապարտեցին երկու տարվա ազատազրկման՝ ոչ մի բանի համար․ Խաչատրյան
04.10.2025

ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանին դատապարտեցին երկու տարվա ազատազրկման՝ ոչ մի բանի համար։
Նոր ռեպրեսիաների ալիքի մեկնարկը շատ շուտվանից տրված է, ու ժողովրդի դեմ կիրառվող ահաբեկման քաղաքականությունը նոր թափ է ստանում։ Իշխանությունները ցույց են տալիս, որ ցանկացած պահի յուրաքանչյուր ոք կարող է դառնալ Նիկոլի քմահաճ որոշման զոհ և հայտնվել բանտում։
Լուծումը միայն դիմադրելու, միասնական լինելու, պայքարի ուղիներ փնտրելու մեջ է, թե չէ ցանկացած օր սրանց գարշելի ձեռքը հասնելու է յուրաքանչյուրին՝ առանց բացառության...»։